ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքիան սարսափում է կոնսոլիդացված ու կազմակերպված Հայկական աշխարհից

Թուրքիան սարսափում է կոնսոլիդացված ու կազմակերպված Հայկական աշխարհից
09.01.2023 | 07:32

Ծանր վիճակում Հայաստանի և Արցախի հայացքները կրկին ուղղվել են դուրս` դեպի Հայկական աշխարհ, և այնտեղից ակնկալում են աջակցություն: Բայց չեն ուզում ընդունել, որ Հայկական աշխարհը պառակտված է, նույնիսկ ավելի, քան Հայաստանում և Արցախում, իսկ կայացած ու կազմակերպված կառույցների մեծ մասը քայքայված ու կազմալուծված են:

Այս իրավիճակում ակնկալել աշխարհահայության լայն կոնսոլիդացիա ուղղակի անհնար է, հատկապես, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ, այլև անմիջական մասնակցություն են ունեցել Հայկական աշխարհը պատակտելու և տարբեր խմբերի ու անհատների միջև ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու հարցում: Գրեթե հինգ տարի գոռացինք, որ չի կարելի պառակտել ազգը, իրար դեմ հանել տարբեր շերտեր, խմբեր ու անհատներ, սերմանել ատելություն ու թշնամություն միմյանց նկատմամբ, բացատրեցինք, որ անհրաժեշտ է ձևավորել ազգային գաղափար և դրա շուրջ կոնսոլիդացնել աշխարհահայությանը:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Կարճ ասեմ. Թուրքիան չի վախենում Հայաստանից, Թուրքիան սարսափում է կոնսոլիդացված ու կազմակերպված Հայկական աշխարհից, քանի որ լավ գիտի, թե ինչ ուժ ունի աշխարհահայությունը և ինչեր կարող է անել Հայաստանի ու Արցախի համար: Միասնական ու կազմակերպված աշխարհահայության համար Լաչինի միջանցքը բացելը ժամերի հարց էր:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 14429

Մեկնաբանություններ